22 մարտի 2011թ.
Այսօր ժամը 20:50 գնացքը մեկնում է:
23 մարտի 2011թ.
ժամը 24:00 շնորհավորեցինք Պարույրին ծննդյան օրվա կապակցությամբ: Երկու տորթ ունեինք, բաայց աշակերտներին ուրախությունն էր հետաքրքրում և տորթերը մնացին:
Վագոնը շատ լավ ջեռուցվում էր: Այնքան տաք էր, որ քնել չէր լինում: Երեխաներին հենց այդ էլ պետք էր: Մինչև ուշ գիշեր զրուցում էին:
Ժամը 9:00 հասնաք Թբիլիսի: Թույլ անձրև էր գալիս և Երևանից ցուրտ էր: Թբիլիսիի 104 դպրոցի աշակերտները և ուսուցիչները մեզ դիմավորեցին և քանի որ արդեն վաղուց որոշվել էր թե ով ում է ընդունելու, բոլորը արագ նստեցին մեքենաները և մեկնեցին:
Ժամը 12:00 հավաքվելու ենք 104 դպրոցում:
Մեկնեցինք Հայ գործիչների պանթեոն: Երեխաների համար շատ տպավորիչ էր տեսնել Րաֆֆու, Թումանյանի և այլ գործիչների գերեզմանները:
Այցելեցինք նաև Գրիբոյեդովի գերեզմանը:
Տեղեկացանք նաև որ ՀՀ ԿԳ նախարար պարոն Աշոտյանը գտնվում է Վրաստանում և ամսի 25-ին այցելեու է 104 դպրոց: Դպոցի աշակերտների հետ միասին մեր աշակերտները պատրաստվում են հանդիպել նախարարին:
24 մարտի 2011թ.
Միջոցառում Թբիկիսիի 104 դպրոցում Թբիլիսիի 24 և Երևանի 198 դպրոցի աշակերտների մասնակցույամբ:
25 մարտի 2011թ.
Հանդիպում Թբիլիսիի 24 դպրոցում դպրոցի աշակերտական խորհրդի հետ: Քննարկվեցին համատեղ ուսումնական և մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությունը:
Այցելեցինք Թբիլիսիի տիկնիկային թատրոններից մեկը և Վրաստանի հին մայրաքաղաք Մցխետա:
26 մարտի 2011թ.
Առավոտյան ժամը 7:00 գնացքը հասավ Երևան: