Tuesday, March 22, 2011

Թբիլիսի 2011: Այցելության օրագիր:


22 մարտի 2011թ.

Այսօր ժամը 20:50 գնացքը մեկնում է:

















23 մարտի 2011թ.

ժամը 24:00 շնորհավորեցինք Պարույրին ծննդյան օրվա կապակցությամբ: Երկու տորթ ունեինք, բաայց աշակերտներին ուրախությունն էր հետաքրքրում և տորթերը մնացին:
Վագոնը շատ լավ ջեռուցվում էր: Այնքան տաք էր, որ քնել չէր լինում: Երեխաներին հենց այդ էլ պետք էր: Մինչև ուշ գիշեր զրուցում էին:
Ժամը 9:00 հասնաք Թբիլիսի: Թույլ անձրև էր գալիս և Երևանից ցուրտ էր: Թբիլիսիի 104 դպրոցի աշակերտները և ուսուցիչները մեզ դիմավորեցին և քանի որ արդեն վաղուց որոշվել էր թե ով ում է ընդունելու, բոլորը արագ նստեցին մեքենաները և մեկնեցին:
Ժամը 12:00 հավաքվելու ենք 104 դպրոցում:
Մեկնեցինք Հայ գործիչների պանթեոն: Երեխաների համար շատ տպավորիչ էր տեսնել Րաֆֆու, Թումանյանի և այլ գործիչների գերեզմանները:
Այցելեցինք նաև Գրիբոյեդովի գերեզմանը:

















Տեղեկացանք նաև որ ՀՀ ԿԳ նախարար պարոն Աշոտյանը գտնվում է Վրաստանում և ամսի 25-ին այցելեու է 104 դպրոց: Դպոցի աշակերտների հետ միասին մեր աշակերտները պատրաստվում են հանդիպել նախարարին:
















24 մարտի 2011թ.


















Միջոցառում Թբիկիսիի 104 դպրոցում Թբիլիսիի 24 և Երևանի 198 դպրոցի աշակերտների մասնակցույամբ:

25 մարտի 2011թ.

Հանդիպում Թբիլիսիի 24 դպրոցում դպրոցի աշակերտական խորհրդի հետ: Քննարկվեցին համատեղ ուսումնական և մշակութային միջոցառումների անցկացման հնարավորությունը:

Այցելեցինք Թբիլիսիի տիկնիկային թատրոններից մեկը և Վրաստանի հին մայրաքաղաք Մցխետա:






























Գնացքը մեզ տանում է Երևան:















26 մարտի 2011թ.

Առավոտյան ժամը 7:00 գնացքը հասավ Երևան:

Friday, April 2, 2010

Թբիլիսիի թիվ 104 հայկական դպրոց

Հյուրընկալություն Երևանում
20-22 Մայիսի 2010թ.

Թբիլիսիի թիվ 104 և 24 դպրոցների աշակերտները այցելոլու են Երևան:

Այցելության ընթացքում նրանք
  • կայցելեն սբ. Էջմիածին,
  • կայցելեն Մեսրոպ Մաշտոցի գերեզմանը,
  • Երևանի թիվ 198 ավագ դպրոցում կմասնակցեն ՀԱՅՈՑ ՊԱՏՄՈՒԹՅԱՆ դասին, որը նվիրված կլինի հայ-վրացական հարաբերություններին,
  • կմասնակցեն Երևանի թիվ 198 ավագ դպրոցի շրջանավարտների ՎԵՐՋԻՆ ԶԱՆԳ միջոցառմանը:

კეთილი იყოს თქვენი

მობრძანება